2690 դիտում
23:00 01-07-2016
Ռուս-թուրքական այս մերձեցման ու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրում որևէ ընդհանրություն չկա. ՀՀԿ խոսնակ
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ որևէ ընդհանրություն չկա նրա հետ, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման այս օրերի և 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի միջև:
Նա, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, ընդգծեց, որ դա ասում է որպես պատմաբան:
«Սա որպես պատմաբան եմ ասում, որպես մասնագետ և որևէ պատմաբան թույլ չի տա, որ ես ստեմ՝ որևէ ընդհանրություն չկա: Եվ նրանք, ովքեր դա պնդում են կամ բարեխիղճ մոլորության մեջ են կամ փաստերի մանիպուլիացիայով են զբաղված, որովհետև նրանց մեջ կան մարդիկ, որոնք, համոզված են, որ կապ չունեն այս երկուսը»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Նրա մեկնաբանությամբ՝ եթե 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը ուներ ռազմաքաղաքական բնույթ և ուղղված էր ընդդեմ Անտանտի պետությունների, ապա այս մերձեցումը հիմնված է փոխադարձ տնտեսական շահերի վրա:
Եվ այստեղ կարևորվեց այն, որ հիմա Թուրքիան ու ՌԴ-ն տարբեր ռազմաքաղաքական բլոկների անդամ են, Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի, ՌԴ-ն՝ ՀԱՊԿ-ի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան