211652_close_icon
views-count3111 դիտում article-date 13:10 23-02-2016

Ռուս-թուրքական հարաբերությունների կայունացումը կախված է Մոսկվայի ցանկությունից. Դավութօղլու

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը Մոսկվայից է կախված: Այդ մասին այսօր Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն մի քանի անգամ փորձել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն բոլոր քայլերը Մոսկվայի կողմից մերժվել են: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի վերջին սիրիական տարածքում թուրքական օդուժի կողմից խփվեց ռուսական Cy-24 ռմբակոծիչը: Միջադեխից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Թուրքիայի դեմ մի շարք տնտեսական պատժամիջոցներ սկսվեցին կիրառվել:

Նմանատիպ նյութեր