211652_close_icon
views-count6531 դիտում article-date 15:34 23-03-2017

Ցուցմունք տվել է և նշել, որ այն, ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ. Սամվել Բաբայանի պաշտպան. news.am

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը մարտի 22-ին ձերբակալվել է, այսօր ցուցմունք է տվել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, [url=https://news.am/arm/news/380437.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Պաշտպանի խոսքով՝ Սամվել Բաբայանն իր նկատմամբ կասկածներն անհիմն է համարում. «Կասկածներն իր նկատմամբ անհիմն է համարում, չի ընդունում: Ցուցմունք տվել է եւ նշել, որ այն ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ, հետեւաբար չի ճանաչում նաեւ այն անձանց, որոնք նույն գործի շրջանակում ձերբակալվել են: Գաղտնիության շահերից եւ պաշտպանյալիս շահերից ելնելով այս պահին ավելին բան չեմ կարող ասել»,-ասաց նա: Փաստաբանը նշեց, որ Սամվել Բաբայանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Հարցին՝ ինչ հիմքով են ձերբակալել նրան, արդյոք ինչ-որ մեկը հաղորդում է տվել, փաստաբանը նշեց, որ դեռ պարզ չէ. «Չգիտենք այդ մասին»: Հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանն իր ձերբակալությունը քաղաքական է համարում, ինչպես հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, պաշտպանը նշեց, որ նման կարծիք հայտնելու համար, Սամվել Բաբայանը բավարար հիմքեր չունի դեռ. «Ոչ ես, ոչ պարոն Բաբայանը նման կարծիք հայտնելու համար բավարար հիմքեր չունենք»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/380437.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր