211652_close_icon
views-count5431 դիտում article-date 23:48 22-10-2019

Արսեն Բաբայանին իրականության հետ առնչություն չունեցող նոր մեղադրանք է առաջադրվել. այն առնչություն ունի ՍԴ-ի հետ. փաստաբան Երվանդ Վարոսյան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատական նիստ տեղի չի ունեցել, այն նշանակվել է վաղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/22/Varosyan/3123594?fbclid=IwAR2uRFPZMw9eXb53hIvLMV2F4jsEl1pyHRmrSQBfd64ykF4fK34X1A9GQCY]Tert.am[/url]-ը։ Վերջինս նշեց, որ դատավորը պարտավոր էր ձերբակալության օրինաչափության հարցը քննարկման առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում: «24 ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել, որպեսզի նիստ լինի»: Նրա խոսքով` իրավիճակի համար մեղավոր է Հայաստանում դատարանի բացակայությունը: «Դատավորն ու վարույթ իրականացնող մարմինը պետք է ապահովեին նրա ներկայությունը, դրա փոխարեն նոր մեղադրանք է առաջադրվել Արսեն Բաբայանին, որ ինքն օժանդակել է ինչ-որ անձանց կողմից ինչ-որ անհայտ միջոցներով ու մեթոդներով ինչ-որ իշխանության յուրացմանը: Արսեն Բաբայանը մեզ հետ միասին կարդում էր այդ տեքստը` փորձելով հասկանալ` ինչի մասին է խոսքը. այդպես էլ չհասկացավ»: Փաստաբանի խոսքով`մեղադրանքն իրականության հետ առնչություն չունի: «Մեղադրանքն Արսեն Բաբայանի հետ առնչություն չունի, առնչություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի և այն պրոցեսի հետ, որն այսօր կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ: Ես` որպես իրավաբան, իրավական գնահատական այդ առաջադրված տեքստին տալ չեմ կարող»,-ասաց փաստաբանը` վերահաստատելով նաև «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի միտքը, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է: Նա շեշտեց՝ Արսեն Բաբայանի համար ակնհայտ է, թե այս հետապնդումն ինչ նպատակ ունի։ Ամբողջությամբ կակրդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/22/Varosyan/3123594?fbclid=IwAR2uRFPZMw9eXb53hIvLMV2F4jsEl1pyHRmrSQBfd64ykF4fK34X1A9GQCY]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր