211652_close_icon
views-count4905 դիտում article-date 10:42 24-03-2017

Մարտուն Գրիգորյանն իր հայտարարությամբ ուղղակի մեղադրանք է հնչեցնում ՀՀԿ-ի հասցեին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՀՀԿ-ի հետ համագործակցեցի, որ կարողանամ Գյումրիի համար ինչ-որ բան բերել», հայտաբարել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ «ՉԻ» - Փաստորեն Մարտուն Գրիգորյանը մինչև հիմա գլխի չի ընկել, որ ԱԺ պատգամավորը պիտի ոչ թե քաղաքի համար ինչ-որ բան բերի, այլ զբաղվի օրենսդրական գործունեությամբ։ Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Բանն այն Է, որ այս պարոնն իր հայտարարությամբ ուղղակի մեղադրանք է հնչեցնում ՀՀԿ-ի հասցեին, որովհետև ստացվում Է, որ եթե ՀՀԿ-ի հետ չհամագործակցես՝ քաղաքի կարիքների համար «որևէ բան բերել» չես կարող: Մինչդեռ իշխանությունները պարտավո՞ր են բյուջետային միջոցներով հոգ տանել բոլոր բնակավայրերի մասին՝ անկախ նրանից, թև քաղաքական ինչ դիրքորոշում ունեն տվյալ բնակավայրում ապրողները։ Վերջին հաշվով՝ հարկեր վճարում են բոլորը, և ոչ թե միայն ՀՀԿ անդամները։ Իսկ այն, որ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար արդարացումներ է փնտրում՝ հասկանալի է։ Եթե ինչ-որ մեկը վատ բան է արել, գոնե պիտի փորձի բացատրել, որ լավ նպատակի համար է արել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր