1797 դիտում
13:55 24-03-2017
ՊԳԿՎ 2017թ. գերակա խնդիրը չաշխատող պետական ակտիվների վերագործարկումն է լինելու
Պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է կառավարության գործունեության ծրագրից բխող՝ 2017թ-ին նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների իրականացումը: Մասնավորապես, տարվա գերակա խնդիր է հայտարարվել պետական՝ չաշխատող ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումը:
Այդպիսի գույքի տնտեսական շրջանառության մեջ ընդգրկելը կաշխուժացնի տնտեսությունը, կբարձրացնի պետական գույքի տնօրինման արդյունավետությունը, ինչի նպատակով էլ դրվել է խնդիրը: Իսկ խնդրի լուծմանը կարելի է հասնել իրատեսական ներդրումային ծրագրերի, կազմա¬կերպու¬թյունների վերակազմակերպման կամ հավատարմագրային կառավարման հանձնելու և այլ ճանապարհներով:
Պետական գույքի կառավարման գերակա խնդրի լուծումը, մասնավորապես, կապահովի պետական բյուջեի մուտքերի ավելացումը՝ անշարժ գույքի օտարումից: Կանխատեսվում է, որ 2017 թվականի 1-ին կիսամյակում մոտ 265 մլն դրամ կգոյանա՝ միայն չօգտագործվող
տարածքների օտարումից: ՀՀ պետական բյուջեի մուտքերը կավելա¬նան նաև չօգտագործվող գույքը վարձակալության տրամադրելու, ներդրումային նոր ծրագրերի ներգրավման միջոցով:
Պետական բյուջեի մուտքերը կավելանան նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության աշխուժացումից՝ շահութաբաժինների գծով, որի հետևանքով կմարվեն նաև պետության և այլ կրեդիտորների նկատմամբ պարտավորությունները:
Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման վարչության պետի հանձնարարականով, մինչև հուլիս պետք է առաջարկություններ ներկայացվեն՝ պետական սեփականություն համարվող, չաշխատող անշարժ և շարժական գույքի հետագա տնօրինման վերաբերյալ, ինչը շարունակական գործընթաց է և որի արդյունքները պարբերաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը:
Նմանատիպ նյութեր
1563 դիտում
12:45 06-02-2017
ՊԳԿՎ-ն դիտարկում է պետական կառավարման 32 մարմնի ենթակայության 210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը
2433 դիտում
09:39 11-08-2015
«Նաիրիտ»-ի վերագործարկումն անհնար է եւ անհիմն. Նախկին տնօրեն. «Ժամանակ»
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»