9535 դիտում
23:30 24-03-2017
Բարեգործական ֆոնդի միջոցառումն ու Փոլ Ուոքերի մահը․ հետաքրքիր տեղեկություններ
2013 թվականի նոյեմբերի 30-ին, ուղիղ ժամը 15:30-ին Փոլ Ուոքերը և նրա ընկեր Ռոջեր Ռոդասը այցելում են «Reach Out Worldwide» բարեգործական ֆոնդի միջոցառում Հայան թայֆունից առաջացած վնասների համար միջոցներ հավաքելու նպատակով, որը տեղի էր ունեցել վերջերս Ֆիլիպիններում։
Դրանից քիչ անց նրանք կարմիր «Porsche Carrera GT» մեքենայով, որը պատկանում էր Ռոդասին, հեռանում են։ Ճանապարհին վարորդը չի կարողանում կառավարել մեքենայի ղեկավարությունը և մեքենան բախվում է լապտերասյանը և կողքին աճած ծառին Վալենցիում, Սանտա Կլարիտա, Կալիֆորնիա և անմիջապես հրդեհվում է։
Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հայտարարում է, որ վարորդը և ուղևորը մահացել են անմիջապես ավտովթարի վայրում։ Առաջինը այդ լուրը հաղորդում է «TMZ» ռեսուրսը այն բանից հետո, երբ Ուոքերի հրապարակախոս Էյմ Վան Այդենը հաստատում է դերասանի մահը։
Ռոդասը Ուոքերի վաղեմի ընկերն էր և օգնել է հիմնադրելու «Reach Out Worldwide» ֆոնդը։ Նա հանդիսանում էր «Always Evolving»-ի գործադիր տնօրենը, ավտոսալոնը, տեղակայված Վալենցիում։
Ուոքերի հուղարկավորությունը տեղի է ուենում 2013 թվականի դեկտեմբերի 14-ին, Գլենդելում (Կալիֆորնիա նահանգ)։
Նմանատիպ նյութեր
5223 դիտում
20:42 04-02-2015
Հրապարակվել է հանգուցյալ Փոլ Ուոքերի եւ դստեր լուսանկարը
10828 դիտում
16:23 14-04-2017
«Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել. Լ. Մկրտչյան
11426 դիտում
21:51 23-11-2017
Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք-միջոցառումն անցկացվեց Իրանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2773 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3277 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը