10152 դիտում
21:50 26-03-2017
Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերության շենքի շինհրապարակում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղի ստեղծմամբ: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:
«Սաստեքս» ՍՊԸ տնօրեն Քրիստիան Գելեջին վարչապետին տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտին են հասցված հիմքերի ամրացման աշխատանքները, շենքը սեյսմակայուն է և գրեթե պատրաստ շահագործման, մնացել են ներքին և արտաքին հարդարման, էլեկտրական հոսանքագծերի կառուցման աշխատանքները: Ֆաբրիկան բաղկացած է լինելու 5 շինությունից:
Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, որտեղ տեղավորվելու է նաև ընկերության վարչական մասը, պատրաստի արտադրանքի ցուցադրության սրահը: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է: Քրիստիան Գելեջին նաև նշել է, որ նորակառույց գործարանի հարևանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, և այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Նշվել է, որ առաջին 8 տունը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին:
Ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը՝ ընկերության տնօրենը կառավարության ղեկավարին դիմել է երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինությունները ևս իրենց տրամադրելու խնդրանքով: Ողջունելով տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկության ընդլայնման ծրագրերը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում:
Կարեն Կարապետյանը եղել է նաև Գյումրու թիվ 21 «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանում: Վարչապետը նախ դիտել է վարժարանի սաների պատրաստած երաժշտական ելույթը, ապա ծանոթացել դպրոցի 2-րդ մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վարժարանի 2-րդ մասնաշենքի բացումը նախատեսվում է այս տարի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
21:52 13-03-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ
1888 դիտում
17:24 30-11-2019
Մեկնարկել է «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը
Այս բաժնից
775 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է