3904 դիտում
14:00 12-04-2017
Նախարարը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ. մի շարք տեքստիլ ընկերություններ մտադիր են ընդլայնվել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները։
Նախարարն իր խոսքում նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի և խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Հանդիպմանը ներկա տնտեսվարողներից յուրաքանչյուրը նախարարին է ներկայացրել առաջիկա ծրագրերը և ընդլայնման հնարավորությունները։
Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է ոլորտի ներկայացուցիչներին նախարարությանը ներկայացնել իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձևաչափը և համապատասխան լուծումները։
Տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ոլորտի խնդիրները` մասնագետների ուսուցում և վերապատրաստում, հումքի ներկրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ոլորտին առչնվող այլ խնդիրներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման տարբերակներ։
Նմանատիպ նյութեր
4106 դիտում
21:45 30-08-2018
Վարչապետը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է բնագավառի զարգացման ուղիները
1264 դիտում
20:15 19-07-2019
Տիգրան Խաչատրյանը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարարավորությունները
2170 դիտում
21:52 13-03-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
691 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
850 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան