211652_close_icon
views-count2170 դիտում article-date 21:52 13-03-2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ

Մարտի 13-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի (Resul Rejepow) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքմենական հարաբերությունների՝ թեթև և տեքստիլ արդյունաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բամբակագործության և գորգագործության, հումքի և պատրաստի արտադրանքի առևտրի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ եղավ 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպական, ինչպես նաև՝ դրա օրակարգի տեքստիլ արդյունաբերությանը վերաբերող հարցերին: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման համատեքստում մոտ ապագայում երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր