7001 դիտում
10:27 28-03-2017
«ՀրազՋԷԿ»–ն առաջիկայում կվաճառվի «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն՝ «ՀրազՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվի։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Այսպես՝ այս խնդրանքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն մարտի 13-ի, իսկ ՀՀ էներգետիկ ենթակաոուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ։
Արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին։
Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին, որը նախորդ տարի գնեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
577 դիտում
09:49 23-06-2020
ՀԾԿՀ-ն համաձայնություն չտվեց «ՀրազՋԷԿ»-ին պատկանող բաժնետոմսերի գրավադրման գործարքին. «Ժողովուրդ»
2842 դիտում
08:56 27-07-2016
«Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում կմիացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը