211652_close_icon
views-count5281 դիտում article-date 17:55 28-03-2017

Россия-24-ի անդրադարձը BetConstruct ընկերությանը՝ Հայաստանին նվիրված հատուկ ռեպորտաժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանյան հայտնի Россия-24 հեռուստաալիքը հատուկ թողարկում է պատրաստել Հայաստանի մասին: Армения - со вкусом к истории վերնագրով ռեպորտաժը վարում է ճանաչված լրագրող Անտոն Բորիսովը: Նա իր ուղևորությունը սկսում է հենց օդանավակայանից հայտնելով, որ Հայաստանը բաց է ՌԴ քաղաքացիների համար, քանի որ նրանք արդեն կարող են Հայաստան այցելել Ռուսաստանի ներքին անձնագրերով: Բովանդակալից հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմական անցյալին, տեսարժան վայրերին, արհեստագործությանն ու արվեստին: Ուշադրություն է դարձվել նաև կրթության և տնտեսության զարգացման ժամանակակից ուղղություններին: IT ոլորտին նվիրված հատվածում Россия-24 հեռուստաալիքի լրագրողն անդրադարձել է նաև [url=https://www.betconstruct.com/#/]BetConstruct[/url] ընկերությանը՝ թե ինչպես իր գործունեությունը սկսելով փոքրիկ գրասենյակից այն կարճ ժամանակահատվածում վերածվել է համաշխարհային առաջատար ընկերության: [url=http://www.vivaronews.am/entertainment/%D0%A0%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8F-24-i-andradardzeh-betconstruct-ehnkeruthyaneh%D5%9D-hayastanin-nvirvatc-hatuk-reportazhum]Կառուցվել է նոր 5-հարկանի շենք[/url]՝ 14.000 ք.մ. մակերեսով, որտեղ տեղակայված են BetConstruct, Vivaro և FastCredit ընկերությունները՝ մոտ 1500 աշխատակիցներով: Նոր շենքը տպավորում է իր ընդարձակությամբ ու հարմարավետությամբ: Արդիական այս շինությունում հաշվի են առնվել IT ոլորտում աշխարհի լավագույն գրասենյակների փորձը՝ ստեղծելով աշխատանքային, հանգստի և հանդիպումների առանձին գոտիներ: Այժմ BetConstruct-ն իր ծրագրերն է մատակարարում աշխարհի 60 երկրների մոտ 200 կազմակերպություններին: Այն խաղային ոլորտում ամենատիտղոսակիր ընկերություններից մեկն է աշխարհում՝ ավելի քան 20 անգամ տարբեր անվանակարգերում ճանաչվել է լավագույնը, արտերկրում գործում է արդեն 14 միջազգային գրասենյակներ: Россия-24 հեռուստաալիքի անդրադարձը BetConstruct-ին և [url=https://web.facebook.com/vivarobetarmenia/videos/1467352139955477/?_rdr]նոր շինության[/url]ը ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերության ղեկավարները ընտրել են զարգացման ճիշտ ուղղություն և միշտ ձգտում են պահպանել առաջատարի դիրքերը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր