Երբ է քվեաթերթիկը վավեր. պարզաբանում է ԿԸՀ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել, թե որ դեպքերում կարող է քվեաթերթիկը համարվել վավեր.
«Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Ձեզ կտան մեկ ծրար եւ 9-ը քվեաթերթիկ: Որպեսզի Ձեր ընտրությունը անվավեր չհամարվի, քվեաթերթիկի հետ չպետք է վարվել հետեւյալ կերպ:
Քվեաթերթիկի այն երեսին, որտեղ գրված է կուսակցության (դաշինքի) անունը, որեւէ նշում պետք է չլինի:
[img]http://shamshyan.com/ups/images/0727887001490788595457049.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0375928001490788597211558.jpg[/img]
Մյուս երեսին, որտեղ գրված են տվյալ քաղաքական ուժի թեկնածուների անունները՝ իրենց համապատասխան վանդակով, պետք է դնել միմիայն «✓» այս նշանը:
[img]http://shamshyan.com/ups/images/0858095001490788615562490.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0010622001490788635461889.jpg[/img]
Եթե դուք Ձեր նախընտրած ուժի կողմից առաջադրված թեկնածուներից ոչ մեկի օգտին չեք քվեարկում և պարզապես դատարկ քվեաթերթիկն եք դնում ծրարի մեջ, ապա կուսակցությանը (դաշինքին) այնուամենայնիվ ձայն գնում է:
[img]http://shamshyan.com/ups/images/07160640014907886585208.jpg[/img]
Նույն կանոնն է գործում, եթե ընտրել եք մեկից ավելի թեկնածու:
[img]http://shamshyan.com/ups/images/0256801001490788679869328.jpg[/img]
Եթե դուք որոշեք ծրարի մեջ դնել մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն ամենավերևում դրվածը, քանի որ դրա վրա ամրացվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշ:
[img]http://shamshyan.com/ups/images/0462457001490788704664185.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0776382001490788704708267.jpg[/img]