84404 դիտում
20:21 29-03-2017
Արարատի մարզում Mercedes-ով վրաերթի են ենթարկվել Հայանիստի դպրոցի տնօրենն ու հետիոտնը. 2-ը տեղում մահացել են, վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 29-ին, մահվան ելքով վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FS 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ գյուղի խաչմերուկում՝ Հայանիստի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչներ, 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին և 58-ամյա Ստելլա Մեսրոպյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական, ավտոմեքենան թողել դեպքի վայրում և դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատր Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննչական խումբը:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ք.ր օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի / ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/, և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Հ. Իսպիրյանը Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենն է:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+