211652_close_icon
views-count25353 դիտում article-date 11:32 24-03-2019

Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ՝ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վրեժ Վարդանի Սարգսյանը ծնվել է 1989թ․ մարտի 22-ին, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում: 1997թ, ընտանիքի հետ տեղափոխվել է Գեղարքունիքի Փոքր Մասրիկ գյուղ և ուսումը շարունակել տեղի դպրոցում։ Դասերից ազատ ժամանակ, իր բոլոր հասակակիցների նման, զբաղվում էր գյուղտնտեսությամբ` օգնելով ընտանիքին: 2007-ին, դպրոցն ավարտելով, զորակոչվել է բանակ և ծառայել Արցախի սահմանապահ զորամասերից մեկում: Ծառայության ընթացքում, ցուցաբերել է կարգապահություն, անկոտրում կամք և ռազմական գործին նվիրվածություն: Պարտադիր զինծառայությունն ավարտելուց և տուն վերադառնալուց 1 տարի հետո՝ 2011-ին կրկին վերադարձավ զինվորական կյանքին, այս անգամ իր եղբոր՝ Սեյրանի հետ: Որպես պայմանագրային՝ ստացել էր սերժանտի զինվորական կոչում, նշանակվել ջոկի հրամանատար և ծառայաում էր Հայատանի բարձրադիր սահմանապահ դիրքերում: 2016-ի ապրիլին նա իր մարտական հերթապահությունն էր իրականացնում Վարդենիսի շրջանի դիրքերում: Արցախյան Թալիշի շրջանում ապրիլ 2-յան մարտագործողությունների սկսվելուն պես իր ծառայակից ընկերների հետ հասավ այնտեղ՝ օգնության: Ապրիլի 3-ի երեկոյան թշնամու հետ առճակատվելով, անցնում են թեժ և անհավասար մարտի: Մերձամարտի է բռնվել, ցուցաբերել անօրինակ խիզախություն և արիություն, մեծաթիվ կորուստներ հասցնելով թշնամուն, օգնել է կասեցնել հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորք, սակայն զոհվեց գրադի հեռահար կրակի արկի բեկորից՝ իր երիտասարդ կնոջն ու ընտանիքին թողնելով իր 3-ամյա Վարդան որդուն: Վրեժ Վարդանի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն», Արցախի «Մարտական ծառայության», Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Հայրենիքի պաշտպանության համար» և այլ մեդալներով։ 2019-ի մարտի 22-ին, Վրեժը կդառնար 30 տարեկան: Նրա մարտական ընկերները, հարազատները և համագյուղացիները, հավաքվել էին նրա հայրական տանը՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայորդուն: Սարգսյանների ընտանիքին էին այցելել նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, որը ավարտին է հասցրել, ապրիլյան մարտագործողոթւյունների զոհերի ընտանիքներին նվիրված «Դուք մենակ չեք, Մենք ձեզ հետ ենք» ծրագիրը, սակայն շարունակում է կատարել այցելություններ և իր կուրսանտների ու ազատամարտիկների միջոցով, պահում է կապը զոհվածների ընտանիքների հետ: Փոքր Մասրիկի գերեզմանատանը գտնվող Վրեժ Սարգսյանի գերեզմանի առաջ, տեղի հոգևորականների հանդիսապետությամբ հնչեց հերոսի հոգու խաղաղությանն ուղղված աղոթք, այնուհետև, գյուղի ակումբում մեկնարկեց դպրոցականների կազմակերպած համերգային ծրագիրը, որի ընթացքում, իր երգով ու խոսքով ներկաներին ոգևորեց նաև ճանաչված ազգային երգիչ Արսեն Գրիգորյանը: Միջոցառման համերգային մասից հետո բեմ բարձրացավ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ղեկավար Գրիգոր Գրիգորյանն, ով ՂՊՎՄ պատվոգրերով պարգևատրեց համայնքի ղեկավարի Հակոբ Ավետյանին, դպրոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանին, ռազմագիտության ուսուցիչ Արմեն Եղիազարյանին, ուսուցիչ Սիլվա Խլղաթյանին, Գեղարքունիքի մարզի ՂՊՎՄ տարածքային կառույցի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանին: Վրեժ Սարգսյանը հետմահու պարգևատրվեց «Ֆիդայիներ» կազմակերպության շքանշանով, որը ՂՊՎՄ ղեկավար Գրիգոր Գրիգորյանի ձեռամբ հանձնվեց Սարգսյանների ընտանիքին: Մարտի 22-ի երեկոյան գյուղի ակումբում մեկնարկեց Վրեժ Սարգսյանի 30 ամյակին նվիրված համերգային ծրագիրի 2-րդ մասը, որի ըթացքում իրենց կատարումներով հանդես եկան արդեն Երևանից ժամանած երիտասարդ արտիստները, ովքեր առաջին անգամ հնչեցրեցին և հանդիսատեսի դատին հանձնեցին նաև Վրեժ Սարգսյանին նվիրված երգը: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+

Նմանատիպ նյութեր