4282 դիտում
17:08 31-03-2017
ՀՀ ԱԻՆ-ը՝ սպասվող գարնանային վարարումների մասին
Գարնանային վարարումները ՀՀ գետերի ջրային ռեժիմի հիմնական փուլերից է, որը ձևավորվում է ձնհալքային, անձրևային և ստորերկրյա ջրերից և այդ պատճառով սովորաբար ունի խառը սնում: Գարնանային վարարումների ծավալը, առավելագույն ելքի մեծությունը, սկիզբը և ավարտը, ձևավորման բնույթը պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակով և բնույթով, ջերմային ռեժիմով, ձյան շերտի հաստությամբ, նրա ջրապարունակությամբ, ռելիեֆի առանձնահատկություններով և այլն: Գարնանային վարարումների ընթացքում հանրապետության գետերով անցնում է տարեկան հոսքի ընդհանուր ծավալի 30-90%-ը, որի արժեքը պայմանավորված է առանձին գետերի ջրհավաք ավազանների տեղական գործոնների ազդեցությամբ:
Գարնանային վարարումները սկսվում են հիմնականում մարտի երրորդ-ապրիլի առաջին տասնօրյակներում: ՀՀ գետերի մեծ մասում առավելագույն ելքերը դիտվում են գարնանային վարարումների ընթացքում և հաճախ ափամերձ տարածքների, բնակավայրերի, ենթակառուցվածքների և գյուղատնտեսական հանդակների հեղեղման պատճառ դառնում:
Գետերում գարնանային վարարումների բնութագրերը պայմանավորվում են նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի և վարարումների ժամանակաշրջանի (ապրիլ-հունիս) կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկություններով:
Այս տարի սպասվող գարնանային վարարումների հիդրոօդերևութաբանական բնութագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ [url=http://mes.am/u_files/file/15%20AMYAK/Vararumner%202017.pdf]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
17700 դիտում
16:32 15-07-2018
Համացանցում է հայտնվել Չիտայում վարարումների հետևանքով կամրջի փլուզման տեսանյութը
1384 դիտում
16:40 25-04-2019
«Ապրիլը հիշողությունների վարարումների շրջան է». Սպարտակ Ղարաբաղցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armeniasputnik.am
11438 դիտում
20:31 09-01-2020
ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին համացանցում շրջանառվող լուրերը
Այս բաժնից
1207 դիտում
13:12 07-01-2025
Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
901 դիտում
12:53 07-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
1933 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ