Համացանցում է հայտնվել Չիտայում վարարումների հետևանքով կամրջի փլուզման տեսանյութը
Համացանցում են հայտնվել Չիտայում տեղի ունեցած վարարումների հետևանքով կամրջի մի հատածի փլուզման կադրերը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նշենք, որ կամուրջը հուլիսի 10-ից փակ է երթևեկության համար։ Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրի փոխանցամբ՝ փլուզված հատվածի երկարությունը 24 մետր է։
Հիշեցնենք, որ Անդրբայկալում վարարումները սկսվել են հուլիսի 8-ից։ Չիտա քաղաքում սա ամենաուժեղ վարարումն է 1936 թվականից ի վեր։ Շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ հետևանքների վերացման համար օպերատիվ շտաբ է ստեղծվել։