211652_close_icon
views-count67163 դիտում article-date 22:52 31-03-2017

Ճամբարակցիներն ասում են. «Պատերազմում թասիբով պահեցինք առաջնագիծը, հիմա էլ թասիբով ընտրելու ենք մեր թեկնածուին. տեղի ունեցավ Արամ Եգանյանի եզրափակիչ հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված, ծնունդով ճամբարակցի Արամ Եգանյանը եզրափակիչ հանդիպում ունեցավ իր ընտրողների՝ ճամբարակցիների հետ: Մինչ ելույթ կունենար պատգամավորության թեկնածուն, ելույթներով հանդես եկան նրա համաքաղաքացիները, մանկության ընկերները, ովքեր հայտարարեցին, որ «վերջապես կա հնարավորություն, որպեսզի մենք մեր ներկայացուցիչը ունենանք Ազգային ժողոում և այդ թեկնածուն մեր համաերկրացին է, մեր հողուջրի մարդը՝ Արամ Եգանյանը: Կան մի քանի թեկնածուներ և մենք ոչ ոքու չենք փնովում ու չենք թերագնահատում: Բորին էլ համարում ենք մեր թեկնածուին արժանի մրցակից, սակայն վստահ ենք, որ սահմանամերձ գյուղերից բռնած, մինչև Ճամբարակ, Ծովագյուղ, Դրախտիկ, Մարտունի, Թթուջուր և մնացած գյուղերի բնակիչները լավ են ճանաչում իրեց հողուջրում ծնված, ապրած ու արարած Արամին: Եթե ոչ նա, ապա ով պետք է մեր խնդիրներն ու պրոբլեմները բարձրաձայնի օրենսդիր մարմնում: Վստահ ենք, որ նա էնպես է աշխատելու ու արդարացնելու է մեր բոլորի հույսերը, որ 5 տարի հետո նորից իրեն ենք առաջադրելու որպես թեկնածու: Նա մեզ համար ոչ կուսակցական է, ոչ էլ պաշտոնյա, նա մեզ նման ռամիկ, հասարակ հողի մշակ, հողի աշխատավորի քրտինքը տեսած մարդ է: Էնպես որ, մենք կոչ ենք անում մեր համակիրներին, որպեսզի ապրիլի 2-ին իրենց քվեն տան Ա. Եգանյանին: Տալով նրան քվեն, վստահ ենք, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն լուծվել այս 20 տարիների ընթացքում նա կբարձրաձայնի և կանի ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եզրափակիչ հանդիպմանը ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավորապես բնակվող մեծ թվով ճամբարակցիներ, ովքեր ասում էին. «Երբ իմացանք, որ մեր համաերկրացին՝ մեր Արամը, ռեյտինգային ցուցակով մասնակցելու է ապրիլի 2-ին կայանալիք Ազագային ժողովի ընտրություններում, եկել ենք, որպեսզի ոչ միայն մեր քվեն տանք նրան, այլև հորդորենք մեր ընտանիքների անդամերին, որ իրենց ձայնը տան Արամին»: Իր ելույթում պատգամավորության թեկնածու Ա. Եգանյանը հակիրճ նեկայացրեց այն աշխատանքներն ու գործերը, որոնք առաջիկայում, ըստ իր հայտարարության, կատարվելու է իրենց ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր