211652_close_icon
views-count21568 դիտում article-date 13:26 05-12-2020

Քեզ բացակա չենք դնի․ ճամբարակցիներն ասում էին՝ 44-ամյա հերոս, դու քո կյանքը նվիրաբերեցիր հայրենիքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ 44-ամյա Սևակ Սերգեյի Համբարձումյանը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Ճամբարակի ռազմական ոստիկանության բաժանմունքում որպես պետի տեղակալ։ Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի վրա, Ս․ Համբարձումյանն, առանց վարանելու, որոշեց՝ ես պետք է լինեմ առաջնագծում ու իմ պարտքը կատարեմ հայրենիքիս հանդեպ։ Մարտունիի դիրքերի ամենաթեժ կետերում է եղել ու իր զինակից ընկերների հետ կենաց-մահու պայքար է տարել։ Զինվոր, սպա, կամավորական, աշխարհազորային ու բժիշկ մեկ բռունցք էին դարձել, և թշնամին չէր կարողանում իր սև գործն անել։ Տղաներն արժանի հակահարված էին տալիս ստահակներին։ Նոոյեմբերի 7-ին հերթական մարտի ժամանակ Սևակը ծանր վիրավորում է ստանում և 23 օր գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ցավոք, բժիշկներն ինչ հնարավոր էր՝ արեցին, բայց դեկտեմբերի 1-ին Սևակը բռնեց հավերժի ճամփան, միանալով Ճամբարակի անմահ հերոսներին։ Սևակին նրա ընկերները, այդ թվում՝ զինակից, միշտ հիշելու են՝ հայրենիքի համար իր կյանքը չխնայած մարդու, զինվորականի։ Քո գործն անմահ է հայրենիքի զինվոր։ Թե՛ քեզ, թե՛ մյուս նահատակված հերոսներին մենք բացակա չենք դնի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր