211652_close_icon
views-count2713 դիտում article-date 16:35 30-08-2019

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է Սիրիայից թուրքական զորքի դուրսբերման պայմանը

Թուրքիայի զորքերը կլքեն Սիրիայի տարածքը այն դեպքում, եթե այդ երկրում քաղաքական հակամարտության լուծումը գտնվի։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է Նորվեգիա կատարած այցի ժամանակ։ «Եթե Սիրիայում քաղաքական լուծում գտնվի, մեր բանակը կհեռանա այնտեղից։ Սակայն այս պահին նախագահ Բաշար Ասադի ռեժիմը չի հավատում հակամարտության քաղաքական կարգավորմանը»,-ասել է թուրք նախարարը, ում խոսքը մեջբերել է թուրքական TNV հեռուստաալիքը։

Նմանատիպ նյութեր