6086 դիտում
21:38 01-04-2017
Ռեկորդային անկում. Դոնալդ Թրամփի վարկանիշը 35%-է. Gallup Poll
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել՝ հասնելով 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո նվազագույն ցուցանիշին: Ըստ Gallup Poll-ի հարցումների՝ այն այժմ 35%-է: Հայտնում է «[url=http://www.amerikayidzayn.com/a/3791515.html]Ամերիկայի ձայնը[/url]»
Օբամայի առողջապահական ծրագիրը չեղարկելուն միտված անարդյունավետ ջանքերի, և հանրապետականների ներքին պառակտումեների արդյունքում՝ Թրամփը հիմա, ավելին քան երբևէ, աջակցության կարիք ունի: Այս համատեքստում վերլուծաբան Բիլ Գալսթոնը կարևորում է Թրամփի ռազմավարության վերանայումը:
«Սա զգալի պարտություն էր, որը մտորումների և, հավանաբար, հարմար առիթ է նախագահության ուղղվածության, ռազմավարության և մարտավարության կտրուկ փոփոխությունների համար»:
Թրամփի քննադատները, որոնց շարքում է նաև նրա հակառակորդ Ջեբ Բուշը, պահանջում են նրանից նախագահին վայել պահվածք և ցանկանում, որ նա հրաժարվի Թուիթերից: «Մարդիկ նախագահից այլ վարքագիծ են ակնկալում, իսկ նա ընդհանրապես չի փոխվել: Այս է խնդիրը»,- ասել է Բուշը:
Իսկ Հիլարի Քլինթոնը խանդավառված է «Օբամաքեր» առողջապահական ծրագիրը չեղարկելու հարցում Թրամփի պարտության առթիվ. «Այս խայտառակ օրիանգծի տապալումը բոլոր ամերիկացիների հաղթանակն է»:
Նմանատիպ նյութեր
4631 դիտում
09:10 08-08-2017
Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային թվով. հարցում
1132 դիտում
09:37 05-06-2020
Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել․ «Իրատես»
Այս բաժնից
1174 դիտում
22:42 19-01-2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 600-ից ավելի բանտարկյալի
1990 դիտում
22:03 19-01-2025
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին