1168 դիտում
10:14 02-04-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդում
Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 01.04.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 225 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 57-ը:
Այդ 57 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերևույթ ընտրական կաշառք բաժանելուն, իսկ 11-ը քաղաքացու անտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերին:
Նմանատիպ նյութեր
1750 դիտում
14:15 31-03-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 221 հաղորդում
1201 դիտում
17:40 15-05-2017
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 117 հաղորդում
1262 դիտում
20:44 07-12-2015
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ընտրախախտումների վերաբերյալ 381 հաղորդում
Այս բաժնից
2908 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
847 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1336 դիտում
19:44 03-02-2025
Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել