7433 դիտում
18:26 08-04-2014
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո սպանության փորձի համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
SHAMSHYAN.com-ը ապրիլի 2-ին լրատվություն [url=https://shamshyan.com/hy/article/1404022205203/]էր տարածել,[/url] որ Արթիկ ՔԿՀ-ում դատապարտյալին դանակահարել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 3-ին, հրապարակումից անմիջապես հետո Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Արթիկի բաժին նյութեր են ուղարկվել, որպեսզի պարզեն դեպքի հանգամանքները:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: