4575 դիտում
20:17 02-04-2017
Հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող ընտրողները քվերակել են հարթ, առանց խնդիրների
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը:
«Հիվանդանոցներում քվեարկությունն անցել է հարթ, առանց խնդիրների: Հիվանդները բավականին ակտիվ են եղել»,- նշեց Հակոբյանը:
Նա դժվարացավ նշել, թե հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող և շրջիկ քվեախցիկներով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քանիսն են մասնակցել ընտրություններին` նշելով, որ արդյունքներն ամփոփվելու են բոլոր ընտրատեղամասերի փակվելուց հետո:
Վահե Հակոբյանն ընդգծեց, որ հիվանդանոցներում շրջիկ քվեախցիկներով քվեարկության ընթացքին հետևել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ:
Նմանատիպ նյութեր
904 դիտում
10:35 28-09-2023
Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ
868 դիտում
16:51 04-11-2020
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի մի կին
Այս բաժնից
838 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1072 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն