211652_close_icon
views-count44309 դիտում article-date 21:01 02-04-2017

Exit-poll-ի տվյալներով առաջատարներն են ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ը

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքներով ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը` 46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/885227/eqzit-poli-ardyunqnerov-hhk-n-stanum-e-dzayneri-46-tokosy.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն: Նա ներկայացրեց նաև էքզիթ փոլի նախնական արդյունքները. 46 % – Հայաստանի Հանրապետական կուսակցություն 25 %- «Ծառուկյան» դաշինք 10 %- «Ելք» դաշինք 5 %- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն 5 %- «Հայկական վերածնունդ» կուսակցություն 4 %- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք 4 %- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք 3 %- Հայաստանի կոմունիստական կուսակցություն 2 %- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն 2 %- հրաժարվել է պատասխանել: Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ 30 հազար մարդ է պատասխանել էքզիթ փոլ անցկացնողների հարցերին: «Հարցազրույցներն իրականացրել են 300 հոգի 125 կետերում` Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզերում»,- նշեց Գևորգ Պողոսյանը: Նա շեշտեց, որ հարցման ճշգրտությունը մինչև 1.5 տոկոս է:

Նմանատիպ նյութեր