211652_close_icon
views-count29485 դիտում article-date 21:37 02-04-2017

Exit poll-ի արդյունքները. ՀՀԿ՝ 46%, ԾԴ՝ 25%, ԵԼՔ՝ 10% և ՀՅԴ՝ 5%. ԱԺ կանցնի 4 ուժ

Ժամը 20։00-ին ավարտվեց ԱԺ ընտրությունների քվեարկությունը։ ԱԺ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից, համաձայն «Երկիր մեդիա» հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի արդյունքների, ԱԺ կանցնի չորս ուժ։ Դրանք են` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինք»-ը, «ԵԼՔ»–ը և ՀՅԴ–ն։ Այս տվյալները ներկայացվեցին «Երկիր մեդիայի» եթերում` նույն հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի արդյունքների հիման վրա: Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանի ներկայացված տվյալներով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի 46 տոկոս «Ծառուկյան դաշինքը»` 25 տոկոս «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինքը՝ 3 տոկոս «Կոնգրես- ՀԺԿ»–ն՝ 3 տոկոս «Ելք» դաշինքը՝ 10 տոկոս Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 5 տոկոս «Ազատ դեմոկրատները»՝ 2 տոկոս «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 4 տոկոս Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 2 տոկոս Իսկ հարցվածների 2 տոկոսը չի պատասխանել հարցմանը: Նշենք, որ exit poll-ն անցկացվել է Հայաստանի ողջ տարածքում` բոլոր մարզերում , քաղաքներում` համամասնորեն ներկայացված ՀՀ ողջ տարածքով: Հավելենք, որ հարցմանը մասնակցել է 330 հազար: Նշենք, որ exit poll–ը ողջ աշխարհում համարվում է ամենաարժանահավատը սոցիոլոգական հարցումներից: Եթե սոցիոլոգիական հարցումների դեպքում սխալականության տոկոսը կազմում է 3 տոկոս, ապա exit poll–ի դեպքում դա կազմում է 1.5 տոկոս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր