211652_close_icon
views-count11221 դիտում article-date 22:25 02-04-2017

Որքա՞ն գումար են ծախսել քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներից. ԿԸՀ տվյալները

Ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը օրենքով սահմանված ժամկետներում բացել են նախընտրական հիմնադրամների հաշիվները։ Այդ մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։ Նրա խոսքով, «Ելք» դաշինքի հիմնադրամի հաշվին փոխանցվել է 42 միլիոն 417 հազար 140 դրամ, ծախսվել է 41 միլիոն 663 հազար 109 դրամ, մնացորդը կազմում է 753 հազար 950 դրամ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 9 միլիոն 488 հազար դրամ, ծախսվել է 9 միլիոն 487 հազար 188 դրամ, մնացորդը կազմում է 812 դրամ: «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 72 միլիոն 315 հազար դրամ, ծախսվել է 72 հազար 314 դրամ, մնացորդը կազմում է 974 դրամ: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 157 միլիոն 392 հազար 686 դրամ, ծախսվել է 155 միլիոն 209 հազար 690 դրամ, մնացորդը կազմում է 2 միլիոն 182 հազար 996 դրամ: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 74 միլիոն 911 հազար 600 դրամ, ծախսվել է 74 միլիոն 718 հազար 463 դրամ, մնացորդը կազմել է 193 հազար 136 դրամ: Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 9 միլիոն 553 հազար դրամ, ծախսվել է 9 միլիոն 302 հազար 952 դրամ, մնացորդը կազմել է 250 դրամ: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 393 միլիոն 163 հազար 800 դրամ, ծախսվել է 379 միլիոն 974 հազար դրամ, մնացորդը կազմել է 13 միլիոն 189 հազար 728 դրամ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 88 միլիոն 790 հազար 506 դրամ, ծախսվել է 88 միլիոն 769 հազար 166 դրամ, մնացորդը կազմել է 21 հազար 340 դրամ: ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 30 միլիոն 63 հազար 200 դրամ, ծախսվել է 30 միլիոն 62 հազար 895 դրամ, մնացորդը կազմել է 305 դրամ:

Նմանատիպ նյութեր