211652_close_icon
views-count1646 դիտում article-date 14:19 03-04-2017

Արցախի ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն են իրականացրել 15-ից ավելի տեղամասերում

2017 թվականի ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին. Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Արպատ Ավանեսյանը՝ «Հայրենիք» խմբակցություն, Արմեն Սարգսյանը՝ «Դաշնակցություն» խմբակցություն, Վարդգես Բաղրյանը՝ «Ժողովրդավարություն» խմբակցություն, Էդուարդ Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցություն և ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Արցախի պատվիրակությունը օրվա ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի, Արարատի և Կոտայքի մարզերի 15-ից ավելի ընտրատեղամասերում:

Նմանատիպ նյութեր