2828 դիտում
17:45 03-04-2017
Հայ ձյուդոիստներն արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականն ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնեց, որ մեր մարզիկները մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ են նվաճել: Սոսե Բալասանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ֆերդինանդ Կարապետյանն արժանացել է բրոնզի:
Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մկրտչյանը (60 կգ քաշային կարգ), Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Սոսե Բալասանյանը (52 կգ):
Դավիթ Խիթարյանը նշեց, որ հավաքականն ապրիլի 8-16-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում: Այնուհետեւ հավաքականը մեկնելու է Վարշավա` ապրիլի 20-23-ը մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմի կազմը դեռեւս պարզ չէ:
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
18:05 10-10-2014
Սամբոյի աշխարհի առաջնություն. հայ մարզիկները բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ են նվաճել
6671 դիտում
13:44 27-06-2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Այս բաժնից
2221 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2875 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2401 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում