211652_close_icon
views-count5245 դիտում article-date 21:43 03-04-2017

ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել

Այսօր՝ ապրիլի 3-ին, տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նորակազմ Հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն վարում էր ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը: Նիստի օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր: Քննարկումից հետո միաձայն քվեարկությամբ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ ընտրվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Սամվել Ավետիսյանը, իսկ կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Քննարկվեց նաև հանձնաժողովի հետագա գործունեությունը, համաձայնեցվեց առաջիկա նիստի օրակարգը և ժամանակացույցը: [b]«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր