211652_close_icon
views-count2708 դիտում article-date 11:29 04-04-2017

Սանկտ Պետերբուրգի մետրոն ամբողջապես վերականգնել է իր աշխատանքը ահաբեկչությունից հետո

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այսօր առավոտից մետրոպոլիտենն ամբողջապես անցել է իր աշխատանքին, հաղորդում է BBC-ն։ «Պետերբուրգյան մետրոպոլիտենն առավոտից սկսել է ամբողջական ծավալով աշխատել՝ բոլոր ուղղություններով ու կայաններով»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ժամանակով ժամը 14։30-ին «Սեննայ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև պայթյուն է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 51 հոգի գտնվում են հիվանդանոցներում։ Ավելի ուշ մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը հաջողվել է ապամոնտաժել։ ՌԴ հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով, քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր