211652_close_icon
views-count5985 դիտում article-date 09:09 05-04-2017

Ադրբեջանում 5-6 բալանոց երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Ստեփանակերտում ու Հադրութում

Ապրիլի 5-ին, ժամը 03:30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03:16-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.0710 և արևելյան երկայնության 48.480 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր