24285 դիտում
16:33 05-04-2017
Եթե սա չվերջանա, խնդրում եմ, ոտքի հանիր բոլորին.Բաքվում ձերբակալված Մարատ Գալուստյանի հեռախոսազրույցը քրոջ հետ. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. tert.am
Բաքվում ձերբակալված հայազգի Մարատ-Ուելդանով Գալուստյանի քույրը`Մարիաննա Միրզոյանը, հրապարակել է եղբոր հետ վերջին՝ մարտի 31-ին ունեցած հեռախոսազրույցը՝ գրելով, որ այլևս չի կարող սպասել դատարանի որոշմանը, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2017/04/05/ueldanov/2331768]tert.am[/url]-ը։
«Եթե ես ապրիլի 9-ին տուն չգնամ, ինձ մոտ նյարդային խանգարումներ կլինեն: Ես ինձ շատ վատ եմ զգում: Դիմանում եմ, քանի որ հույս ունեմ, որ այս ամենը կվերջանա: Եթե սա չվերջանա, Մարիաննա, խնդրում եմ քեզ, ոտքի հանիր բոլորին, ասա ինչ ուզում ես, ես քեզ շատ եմ խնդրում, որովհետև ես արդեն այս ամենը տանել չեմ կարողանում: Սա մարդկային չէ: Ես չեմ կարող այստեղ մնալ, սա իմ տեղը չէ»,-պատմել է Մարատ Գալուստյանը՝ քրոջը խոստովանելով, որ իրեն Բաքվի բանտում ծեծել են:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9948 դիտում
22:05 26-04-2017
Բաքվում շարունակվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի փակ դատավարությունը
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին