211652_close_icon
views-count9948 դիտում article-date 22:05 26-04-2017

Բաքվում շարունակվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի փակ դատավարությունը

Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանում նիստ է հրավիրվել Ադրբեջանում կալանավորված, ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով, հայտնում է ադրբեջանական [url=https://haqqin.az/news/98432]haqqin.az [/url]-ը: Նիստն անցկացվել է փակ ռեժիմով: Դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը, ինչից հետո ելույթ է ունեցել Մարատ Ուելդանովը, որը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նիստի ընթացքում հարցաքննվել է 5 վկա: [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/05/1063598/]Հիշեցնենք[/url], որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Նմանատիպ նյութեր