211652_close_icon
views-count46176 դիտում article-date 11:39 06-04-2017

Հարևաններն ասում էին. ««Ծիտ Արմեն» մականվամբ Երևան քաղաքի ավագանու անդամը ոչ մի կանաչ գոտի չի փչացրել, ծառեր չի հատել, ընդհակառակը, վերացրել է գարշահոտությունն ու առնետների վխտումը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 5-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Երևանի ավագանու անդամ, «Ծիտ Արմեն» մականվամբ Արմեն Սահակյանը Քաջազնունի փողոցում կատարել է ծառահատում, կանաչ հատվածը վերացրել և այն պատել է ասֆալտով։ Այսօր՝ ապրրիլի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Քաջազնունի 10 շենքի մեծ թվով բնակիչներ ասում էին. «Լավ կլիներ, որ այդ մասին տեղեկությունները հրապարակելուց առաջ գային նշված վայր ու տեսնեին, թե ինչ հակասանիտարական վիճակ էր տիրում. Օրերով աղբը չէր հեռացվում և միայն Ա. Սահակյանի աշխատանքների արդյունքում բարեկարգվեց այդ հատվածը, մի Կամազից ավելի աղբ հեռացվեց, որից հետո կառուցվեց քարե առանձին պատնեշ, որտեղ տեղադրվեցին «Սանիտեք» ընկերության աղբարկղերը։ Մինչ այդ, տարածքը նաև «սանիպիդկայանի» կողմից հատուկ լուծույթներով մաքրվեց։ Իսկ այն հատվածը, որտեղ որ ասֆալտ է արվել, արվել է բնակիչների կողմից, բնակիչների ցանկությամբ, քանի որ մի թեթև քամի էր բարձրանում ու փոշին լցվում էր մեր տները։ Անգամ այնտեղ եղած ծառը չի հեռացվել, մինչդեռ լավ կլիներ, որպեսզի բարեխիղճ գտնվեին և ճիշտ տեղեկատվություն տային»։ Ֆոտոլրագրողի հարցին՝ այս դեպքում Քաջազնունի 10 հասցեի առաջին հարկի ապօրինի շինության մասին ինչ կասեք, նրանք ներկայացրեցին ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին տրված օրինական տեղեկանք, ինչպես նաև Երևան վարչական շրջանի ավարտական ակտը, որը հաստատվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից և անշարժ գույքի պետական կոմիտեի տված սեփականության վկայականը։ Այստեղ նույնպես ոչ մի անօրինական ու մութ գործարք չկա. այն տրված է առևտրի տարածք օգտագործելու նպատակով։ Իսկ մինչ այդ, նշված տարածքում վխտում էին առնետները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր