211652_close_icon
views-count49932 դիտում article-date 20:47 03-12-2024

Բյուրեղավանցիներն ասում էին․ «Շնորհիվ մեր մարզպետ Ահարոն Սահակյանի՝ ևս մի քանի օր և մի ամբողջ թաղամասում կվերանան գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը․ ապացույցը՝ «Վեոլիա ջրի» կողմից նոր անցկացվող կոյուղատարն է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Կանցնի մի քանի օր ու արդեն Բյուրեղավան քաղաքի մի ամբողջ թաղամասում պատմություն կդառնա 30 տարի չլուծվող հակասանիտարական վիճակում գտնվող խնիդրը, որը առաջացել է կոյուղատարերի վնասման ու խցանման պատճառով ու այդ կեղտաջրերը երկար ու ձիգ տարիներ ողողում էին մի ամբողջ թաղամաս, անցնում բարձրահարկ շենքերի բակերով, լցվում նկուղներ, խաղահրապարակներ, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ ու անհարմարություններ էր ստեղծվում բնակիչների համար։ 

30 երկար ու ձիգ տարիներ բնակիչները ում ասես դիմել էին։ Էլ նախկին մարզպետեներին, էլ Բյուրեղավանի նախկին ու ներկա քաղաքապետերին, էլ «Վեոլիա ջուր», սակայն սայլը տեղից չէր շարժվում, իսկ գարշահոտությունը ավելի էր ընդլայնվում։ Շաբաթներ առաջ խնդրի մասին տեղեկանում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով այնուհետև 2 անգամ, առանց բնակիչներին տեղեկացնելու, մի քանի պատասխանատուների հետ այցելում է Բյուրեղավան և տեղում ծանոթանում խնդրին, ապա խոստանում, որ օրերի ընթացքում հարցը կկարգավորվի։ Մարզպետը այդ մասին զրուցում է նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ ու գալիս են եզրակացության, որ օր առաջ պետք է բնակիչների բարձրացրած խնդիրը լուծել ու հաշված օրերի ընթացքում «Վեոլիա ջուրը» այս անգամ հավատարիմ իր խոստմանը հին կոյուղագծերի փոխարեն անցկացնում է նոր կոյուղատար և արդեն կատարում են փորման աշխատանքներ։ Այսօր արդեն շինհրապարակի վերածված այդ վայր են տեղափոխել ավելի ապահով ու անվտանգ բետոնե դիտահորեր և եվրոպական չափանիշներին համապատասխան ավելի անվտանգ ու մաքուր նոր խողովակներ։ Հաշված օրերի ընթացքում խնդիրը վերջանականապես կլուծվի, որից հետո Բյուրեղավանի քաղաքապետարանն էլ գուցե մոտ 100 մետր երկարությամբ տարածքը կասֆալտապատի, որպեսզի հիմա էլ փոսերը պատուհաս չդառնան քաղաքացիների համար։

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ոչինչ չունենք ասելու, հալալ է մեր մարզպետ Ահարոն Սահակյանին, ով նախկին պաշտոնյանների նման «մեր գլխի տակ փափուկ բարձ չդրեց»։ Մարդը իսկական պետականամետ ու մարդկային մոտեցում ցուցաբերեց իր մարզի բնակիչների նկատմամբ և այսօր արդեն ամեն անհրաժեշտ պարագաները նոր ու ավելի անվտանգ և որակյալ  կոյուղատարերը բերել են, որ տեղադրեն։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել «Վեոլիա ջուր» ընկերությանը, որի աշխատակիցները անգամ -10 աստիճանի ցրտի պայմաններում աշխատանքներ են կատարում։ Եվս մի քանի օր և այս խնիդրը հաստատ կարելի է համարել ավարտված՝ շնորհիվ մեր մարզպետի և «Վեոլիա ջրի»»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարականով Բյուրեղավան քաղաքում սկսվել էին Զորավար Անդրանիկ փողոցի մի քանի բազմահարկ շենքերի բակերով անցնող կոյուղատարը նորով փոխարինելու աշխատանքները:

Այդ խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի, բնակիչները դիմել էին  թե՛ նախկին մարզպետներին, թե քաղաքապետերին և թե՛ «Վեոլիա ջրին» ու ամեն անգամ ստացել էին ոչ հստակ պատասխան, մեկը մյուսի վրա էին գցել և խնդիրը չէր կարգավորվել, ինչի պատճառով մի ամբողջ թաղամաս՝ բակերով, ավտոտնակներով, խաղահրապարակներով, ողողվել էր կեղտաջրերով ու տիրում  գարշահոտություն:  

Նոյեմբերի 25-ին SHAMSHYAN.com-ը անդրադարձել էր բնակիչների արդարացի պահանջին և նյութի հրապարակումից 1 ժամ անց արդեն Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանի հանձնարարականով՝ պատասխանատուները հենց այդ օրը ժամանել էին բակ, տեղում ուսումնասիրել խնդիրը, ապա մարզպետը խոստացել էր, որ այն օր առաջ պետք է լուծվի, և այդ ամենը նա վերցրել էր իր հսկողության տակ:  

Այդ օրը Բյուրեղավանի քաղաքապետարանի պաշտոնյա էր ժամանել բնակիչների հետ հանդիպման, ով ասել էր, որ խնդրին տեղյակ է քաղաքապետարանը և միջոցներ կձեռնարկեն՝ վերացնելու գարշահոտությունը, որի մեջ էր մտնում դարն ապրած ու փտած կոյուղատար խողովակը, որը մոտ 80-100 մետր էր, փոխարինել նորով, ավելի որակյալ և տրամաչափն էլ մի քիչ մեծ:

Այդ օրը բնակիչներն ասում էին, որ իրենք չեն հավատում Բյուրեղավանի քաղաքապետարանի պաշտոնյաներին, իսկ որ արդեն խնդրին տեղյակ էր մարզպետը, ուզում էին հավատալ, որ սայլը տեղից կշարժվի:

Մարզպետի հանձնարարականով սկսվել էին նոր կոյուղատարի անցկացման համար մոտ 2 մետր խորությամբ և 100 մետր երկարությամբ կոյուղագծի փորման աշխատանքները, ինչից հետո արդեն կանցկացվի նոր գիծը և այն կմիացվի դիտահորին, ինչից հետո այդ խնդիրը, կարելի է ասել, կհամարվի լուծված: Մնում է՝ բնակիչները ցուցաբերեն սրտացավություն և ձեռքին ընկած ինչ «զիբիլ» ասես՝ չնետեն կոյուղու մեջ. հակառակ դեպքում խցանումն ապահոված է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նոյեմբերի 29-ին  բնակիչներն ասում էին.

«Անկեղծ՝ չէինք հավատում. 50-50 էր, որովհետև քանի տարի է՝ խոստանում էին լուծել, վերացնել այս հակահիգիենիկ վիճակը, անգամ այդ ժամանակահատվածում էլ բնակիչները կանոնավոր վճարումները կատարել են, բայց որ իմացանք՝ մեր մարզպետ Ահարոն Սահակյանն է արդեն խառնվել գործին, կարելի է ասել՝ մեզ մոտ հույս և վստահություն առաջացավ, որ այդ խնդիրը կլուծվի, ու հիմա արդեն ականատես ենք լինում, թե ինչպես են մեծ թափով աշխատանքներ սկսվել. շնորհակալություն ենք հայտնում մարզպետին, ասելով, որ ինքն ապացուցեց, որ կանգնած է իր մարզի բնակչի թիկունքին, որ պահում է տղամարդու տված իր խոստումը և որ իր «հա»-ն «հա» է, «չէ»-ն «չէ»»:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր