28845 դիտում
17:17 06-04-2017
Հակառակորդն ականանետից արձակել է 4 արկ, հայկական կողմը կորուստներ չունի. Արցախի ՊԲ
Այսօր՝ ապրիլի 6-ին, կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:
Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
11812 դիտում
12:13 26-01-2015
Լարված իրավիճակ՝ շփման գծում. հակառակորդն ունի 3 զոհ և 2 վիրավոր.հայկական կողմը կորուստներ չունի
970 դիտում
14:03 30-05-2023
Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետ. 7 ական է արձակել. հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ