211652_close_icon
views-count4173 դիտում article-date 10:49 07-04-2017

Ջրառատի գործով հարցաքննվել է նաև Լյովա Երանոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի երկու ընտրատեղամասերում հավաքած ձայների թվով առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: 14/51 և 14/52 ընտրատեղամասերում ՀՀԿ-ն հավաքել է 426 ձայն, իսկ «ՕՐՕ» դաշինքը՝ 178 ձայն: Այս արդյունքը հետաքրքիր է այն առումով, որ Ջրառատը նախընտրական քարոզարշավի ամենաթեժ կետերից էր. հիշում եք՝ իրար հաջորդեցին երկու միջադեպ ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների և մյուս կողմից՝ «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջև, իշխանության ներկայացուցիչներն անգամ գործի դրեցին հրազեն՝ երիտասարդներին հասցնելով մարմնական վնասվածքներ: Որոշ ժամանակ անց միջադեպի մասնակիցները հաշտության եկան, ու հիմա փորձ է արվում այդ կրակոցների գործը կոծկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործով հարցաքննվել է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, որը միջադեպի մասնակից կողմերից մեկն էր, եւ բացատրել, թե հաշտվել են՝ «ամեն ինչ անցած է»: Իսկ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որն ինքնաձիգից կրակոցներ էր արձակել, դեռ կալանավորված է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր