Ամերիկյան օդուժը հրթիռակոծել է սիրիական ռազմաօդային բազան. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրթիռակոծության են ենթարկել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված այդ երկրի զինված ուժերին պատկանող «Շայրաթ» ռազմաօդային բազան, ինչի հետևանքով 4 զինվոր է զոհվել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին։
Վերջինի տվյալներով՝ ամերիկյան օդուժի կողմից արձակված թևավոր հրթիռները գրեթե ամբողջովին ոչնչացրել են բազան։
Առայժմ Սիրիայի ՊՆ-ն որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել տեղի ունեցածի առնչությամբ։ Պենտագոնի փոխանցմամբ՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է «Թոմագավք» տիպի 59 թևավոր հրթիռ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել՝ պարզաբանելով, որ որոշումը կայացվել է այն բնից հետո, երբ Սիրիայի կառաբարական ուժերը քիմիական զենք են կիրառել Իդլիբ նահանգում։