211652_close_icon
views-count2505 դիտում article-date 13:10 07-04-2017

Մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետի՝ ապրիլի 7-ի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն: Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ: Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո: Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում: Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»։

Նմանատիպ նյութեր