211652_close_icon
views-count4618 դիտում article-date 13:49 07-04-2017

Ապրիլի 7. «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին անակնկալ կմատուցվի ողջ օրվա ընթացքում

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում մայրաքաղաք ժամանող բոլոր կանանց և աղջիկներին դիմավորում են տոնական տրամադրությամբ: Նվիրվող ծաղիկներն ու Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներն իսկապես հաճելի տրամադրություն են հաղորդում ժամանող կանանց և աղջիկներին: Առաջինը Շարժայից և Մոսկվայից ժամանածներին է մատուցվել անակնկալը, ինչը, նրանց հավաստմամբ, և՛ հաճելի է, և՛ շատ տպավորիչ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև մայրաքաղաք ժամանած հյուրերին ծանոթացնելու հայկական տոնացույցին և գեղեցիկ ավանդույթներին: Հավելենք, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանող կանանց և աղջիկներին մատուցվող անակնկալը կշարունակվի ողջ օրը:

Նմանատիպ նյութեր