211652_close_icon

Ապրիլի 7. գեղեցիկ անակնկալ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող կանանց ու աղջիկներին

views-count4175 դիտում article-date 13:47 07-04-2018
Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին, ավանդույթի համաձայն, առավոտյան մատուցվել է գեղեցիկ անակնկալ: Նրանց դիմավորել են տոնական երգ ու պարով, ինչպես նաև գեղեցիկ բեմականացված ելույթներով, իսկ փոքրիկ աղջիկները նվիրել են վարդեր և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Հիշեցնենք, որ ամբողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանանց և աղջիկներին մատուցվելու են տարատեսակ անակնկալներ:

Նմանատիպ նյութեր