3193 դիտում
17:55 07-04-2017
Կանանց մրցաշարեր՝ կանանց միամսյակի առթիվ
Արդեն երրորդ տարին անընդմեջ Վիվառոն կանանց տոների կապակցությամբ կազմակերպում է կենդանի մրցաշարեր, որտեղ մասնակցում են միայն կանայք:
Հավատարիմ մնալով ավանդույթին, այս անգամ ապրիլի 6-ին կին մասնակիցները հրավիրվել էին Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ բար, որտեղ կայանալու էին [url=http://www.vivaronews.am/entertainment/kananc-mrcasharer%D5%9D-kananc-miamsyaki-arthiv]Նարդու և Բլոտի մրցաշարերը[/url]: Մրցումներին մասնակցելու համար, որոնք, ինչպես միշտ, անցկացվում էին առանց մուտքավճարների, գրանցվել էր 28 մասնակից:
Մրցաշարերի մրցանակային ֆոնդ Վիվառոն սահմանել էր 500.000 դրամ: Նշենք, որ և՛ նարդի, և՛ Բլոտ խաղերում բոլոր մասնակիցներն էլ արժանացան դրամական պարգևների, իսկ 1-ից 3-րդ տեղ գրաված կանայք՝ նաև պատվոգրերի և գավաթների:
Նարդու մրցաշարում հաղթող ճանաչվեց Ալլա Մարգարյանը, ով եզրափակչում 5:4 հաշվով պարտության մատնեց Անուշ Բադալյանին: Ի դեպ, Ալլան Վիվառոյի թիմում մասնակցել է անցած տարի Թբիլիսիում կայացած Նարդու աշխարհի գավաթի խաղարկությանը և գրավել 2-րդ պատվավոր տեղը:
Իսկ Բլոտի մրցաշարում եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Աննման Աղանիկյանի և Կարինե Հակոբյանի միջև: 101:90 հաշվով առավելության հասավ տիկին Աղանիկյանը:
Վիվառոն հիանալի տոն պարգևեց կանանց՝ կազմակերպելով ավանդաբար «տղամարդկային» համարվող խաղերի մրցաշարեր:
Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ և շնորհավորանքներով՝ մախթելով մասնակիցներին և հյուրերին կանացի երջանկություն և ֆինանսական բարեկեցություն:
Նկարները կարող եք դիտել՝ [url=http://www.vivaronews.am/entertainment/kananc-mrcasharer%D5%9D-kananc-miamsyaki-arthiv]այստեղ[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2418 դիտում
21:20 09-03-2020
Կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1441 դիտում
16:13 08-03-2021
Արցախի Ազգային ժողովի նախագահն ուղերձ է հղել կանանց միամսյակի առթիվ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»