211652_close_icon
views-count1444 դիտում article-date 16:13 08-03-2021

Արցախի Ազգային ժողովի նախագահն ուղերձ է հղել կանանց միամսյակի առթիվ

 Հայ կինն ու մայրն իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր են ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները:

Այս մասին իր շնորհավորական ուղերձում նշել է Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը.

«Սիրելի΄ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր,

ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով:

Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր:

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ, կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվով կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը:

Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:

Կրկին շնորհավորելով Ձեր միամսյա տոները, մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք Ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել»:

Նմանատիպ նյութեր