2480 դիտում
18:34 07-04-2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար
Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բաձրացման նպատակով նախատեսվում է հավաքագրել գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ:
Գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն ՀՀ դրամ:
Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել առաջարկ (այսուհետ՝ Առաջարկ):
Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների (այսուհետ՝ Առաջարկի չափանիշներ) վերաբերյալ.
· իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները: Գյուղատնտեսական տեխնիկան պետք է շահագործվի առնվազն 2000 հա հողատարածքի մշակության համար,
· տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,
· մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը,
· տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական 5 տարվա կտրվածքով կանխատեսումը,
· գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ,
· Առաջարկի իրականացման հետ կապված տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,
· անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,
անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները ՀՀ դրամով, գները հիմնավորող փաստաթղթերը՝ հաշվի առնելով Առաջարկի ներկայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքը:
Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ Առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն Առաջարկներին, որոնք ապահովելու են.
· ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,
· մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,
· Առաջարկի առավել մեծ տարածքում իրականացում,
· գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների նվազագույն գին,
· Առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:
Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի ապրիլի 27-ը, ժամը` 18:00 - ն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ էլեկտրոնային փոստի՝ [email protected] հասցեով) ներկայացնել Առաջարկ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
13:38 20-02-2016
Վենեսուելան ՕՊԵԿ-ին նավթի գնի կայունացման նոր առաջարկներ է ներկայացնելու
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»