7638 դիտում
19:48 08-04-2017
Կիպրոսի խորհրդարանի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն: Ինչպես հաղորդում է [url=https://www.armenpress.am/arm/news/886094/kiprosi-khorhrdarani-nakhagahy-koch-e-arel-mijazgayin-hanrutyany.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին հայտնում է Cyprus News Agnecy-ն:
Խորհրդարանի նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը, դիմելով ներկաներին, նշել է, որ անգամ թեպետ հարյուր տարի է անցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական պետությունն էթնիկ զտում իրականացրեց հայերի դեմ, Թուրքիան շարունակում է ժխտել մեկ ու կես միլիոն հայերի սպանդը:
Սիլուրիսը նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եվրոպայում հենց առաջինն էր, որ 1975 թվականին ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական ճշմարտության վերականգնում:
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
13:20 09-02-2021
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
3220 դիտում
12:02 27-02-2015
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Ջոն Քերրիին քաջություն ցուցաբերել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը. տեսանյութ
Այս բաժնից
1090 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1051 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1069 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն