13964 դիտում
15:39 09-04-2017
Ընտրությունների վերջնական արդյունքները. ԿԸՀ-ն ամփոփեց
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի պահանջով այսօր՝ ապրիլի 9-ին, արտահերթ նիստ է գումարել եւ ամփոփել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
2009 տեղամասերի վերջնական տվյալներով, առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է.
«Ելք» դաշինք- 122 հազար 065 ձայն
«Ազատ դեմոկրատներ»- 14 հազար 739
«Հայկական վերածնունդ»- 58 հազար 265
«Ծառուկյան» դաշինք- 428 հազար 836
Կոնգրես-ՀԺԿ» դաշինք- 25 հազար 950
Հանրապետական կուսակցություն- 770 հազար 441
Կոմունիստական կուսակցություն- 11 հազար 741
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 հազար 508
ՀՅ Դաշնակցություն- 103 հազար 048
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675
Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052
Նշենք, որ ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:
Ընտրություններին մասնակցել է 5 կուսակցություն և 4 դաշինք։
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
Այսպիսով, խորհրդարանում ներկայացված կլինեն երկու կուսակցություններ՝ Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպես նաև 2 դաշինքներ՝ «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը։
Նմանատիպ նյութեր
8309 դիտում
12:48 03-04-2017
ԿԸՀ-ն ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները
1489 դիտում
11:34 18-09-2023
ԿԸՀ-ն արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Այս բաժնից
1084 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
652 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը