211652_close_icon
views-count70299 դիտում article-date 19:50 09-04-2017

ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարի՝ խմած վիճակում մահվան ելքով ավտովթարի հեղինակ որդու հաջորդ դատական նիստին մեղադրական ճառով հանդես է գալու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ապրիլի 7-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ ամբաստանյալ Սերյոժա Սուրենի Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական դատական նիստում կրկին ցուցմունք տվեց տուժող Շանթ Մանուկյանը, ով ասաց, որ բողոք չունի ամբաստանյալի դեմ, քանի որ բողոքելով իր ընկերոջը հետ չի բերի: Այնուհետև դատարանը որպես քաղաքացիական հայցվոր ճանաչեց վթարի պահին կայանված և վնասված մեքենաներից երկուսի վարորդներին՝ Կարեն Պետրոսյանին, Արման Խաչատրյանին և նրանց տեղեկացրեց իրենց իրավունքների մասին: Դատական հաջորդ նիստը՝ որի ժամանակ դատախազը կներակայանա մեղադրական ճառով, տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 11:00-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր