89553 դիտում
20:45 09-11-2016
ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարի՝ խմած վիճակում մահվան ելքով ավտովթարի հեղինակ որդու դատական նիստը հետաձգվեց. նա գործի է դրել «գժական» տարբերակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ ամբաստանյալ Սերյոժա Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դատական նիստի սկսվելը, դատավոր Վաղինակ Մկրտչյանը տուժող և ամբաստայալ կողմերին ծանոթացրեց իրենց իրավունքներին ու պարտականություններին, որից հետո խոսք խնդրեց մեղադրող դատախազը:
Վերջինս դատավորին տեղեկացրեց, որ նախկին մեղադրող դատախազը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է այլ աշխատանքի և Կոտայքի մարզի դատախազի հանձնարարությամբ այսուհետ նշված դատական նիստին որպես մեղադրող դատախազ ինքն է ներկայանալու:
Դրանից հետո դատավոր Վ. Մկրտչյանը ամբաստանյալին ուղղեց հարցեր՝ կապված նրա կենսագրության հետ, սակայն Ս.Աղոյանը շատ հարցերի պատասխանում էր, որ չի հիշում, հիշողության հետ կապված խնդիրներ ունի և այլն: Նման կերպ նա փորձում էր խուսափել դատավորի հարցերից:
Ամբաստանյալը հայտնեց նաև, որ մեղադրական եզրակացությունը ինքը չի ստացել, ինչի համար էլ դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել՝ այն նշանակելով նոյեմբերի 14-ին:
Դատավորը հանձնարարեց նաև, որպեսզի 3 օրվա ընթացքում մեղադրական եզրակացության պատճենը տրամադրեն ամբաստանյալին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ս. Աղոյանը այս տարվա ապրիլին ոչ սթափ (խմած) վիճակում «յաշիկով» Աբովյան քաղաքում անցնելով կարմիր լույսի տակով՝ մխրճվել էր մեկ այլ ավտոմեքենայի մեջ, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ վնասվել էին: Վթարի հետևանքով կային վիրավորեր, որի պատճառով էլ վթարից օրեր անց հիվանդանոցում մահացավ վիրավորներից Աբովյան քաղաքի բնակիչ Մարտին Ալեքսանյանը:
Ս. Աղոյանը Աբովյան քաղաքում հայտնի է քրեական մի քանի պատմություններով, նույնիսկ լկտի պահվածքի համար, որը թույլ էր տվել գիշերային ակումբում քրեական պատասխանատվության էր ենթարկվել, սակայն դատարանը որոշել էր, որ նա պետք է ենթարկվի 200 հազար դրամ տուգանքի, ինչը նա մինչև վերջերս չէր վճարել:
Ողբերգական վթարից հետո նա իր հոր հետ, ով ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարն է՝ Բալահովիտում ծեծի էին ենթարկել իրենց հարևանին, ինչի առիթով էլ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և կատարվում է քննություն:
Ի դեպ՝ մինչև դատարանի կողմից Ս. Աղոյանի կալանավորումը, նա ստորագրությամբ քննիչի որոշմամբ ազատ էր արձակվել չբացակայելու պատճառով ու մի քանի դատական նիստերի նկատմամբ նա ցուցաբերել էր անհարգալից վերաբերմունք, ինչի համար էլ դատախազը միջնորդեց դատարան, որպեսզի նրա խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալը փոխարինվի կալանքով, ինչը դատավոր Վ. Մկրտչյանը բավարարել էր ու արդեն հիվանդանոցոմ հայր ու որդի մի իսկական շոու էին սարքել, թե, իբրև, փափկասուն բալիկը կոմայի մեջ է գտնվում, այն դեպքում, երբ որոշումից 1 օր առաջ Բալահովիտում դատաստան էին տեսել հարևանի նկատմամբ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/03/81365/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց, բախվել էին Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները:
Բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել էին կայանված վիճակում գտնվող, Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+