211652_close_icon
views-count5258 դիտում article-date 19:52 10-04-2017

Նշանակումներ ԱԻՆ-ում. համալրվել են սահմանամերձ գոտիների ջոկատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզային փրկարարական վարչություններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՓԾ Փրկարարական ուժերի, Քաղպաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություններում, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության պետ, ՃԿԱԿ պետի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Լոռու ՄՓՎ Տաշիրի ՀՓՋ հրամանտար Հովսեփ Արշակյանին և Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: Համալրվել են սահմանամերձ գոտիների հատուկ օբյեկտների պահպանության ջոկատները: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր